Պետդեպարտամենտը Բայրամովի և Միրզոյանի բանակցություններն անվանել է «կառուցողական»
![]() Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները «կառուցողական» են եղել։ Նրանց հետ այսօր առանձին հանդիպումներ կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ «Մենք կարծում ենք, որ բանակցությունները կառուցողական էին։ Պետքարտուղարը կրկին առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, իսկ հետո բանակցությունները կշարունակվեն եռակողմ ձևաչափով»,- ասել է Միլլերը։ Հունիսի 27-ին Վաշինգթոնում մեկնարկել է այսպես կոչված խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը։ Առաջին օրը Էնթոնի Բլինքենն արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում երկկողմանի դռնփակ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Հանդիպումներից հետո Բլինքենը մասնակցել է երկու երկրների արտգործնախարարների հետ առաջին լիագումար հանդիպմանը։ Այնուհետև նախարարները շարունակել են երկկողմ ձևաչափով բանակցությունները, որոնք շարունակվել են ընդհատումներով 4-5 ժամ։ Երկրորդ օրը տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի մասնակցությամբ։ Դրան հաջորդել է երկու երկրների արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։ |

ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
12213:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10813:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
11510:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
11210:12
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)
9609:12
Փաշինյանը, Ալիևը և այլ ղեկավարներ՝ Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում (տեսանյութ)
180Երեկ, 20:00
