«Պարեկները կանգնեցրեցին պլյոնկաների համար». Վազգեն Սաղաթելյան
![]() «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ պարեկները կանգնեցրեցին մեքենաս, այսպես կոչված, պլյոնկաների համար: Չգիտեի էլ՝ իմը խախտում ա օրենքը, թե չէ, քանի որ մեքենան ոնց գնել եմ տարիներ առաջ՝ տենց էլ քշում եմ, չեմ խորացել պլյոնկաների մգության մեջ: Եկան, ստուգեցին, պարզվեց խախտում ա: Հիմա գնաց, ինչ-որ բաներ լրացրեց, երկուսով եկան ու թե բա՝ այստեղ կարող եք ստորագրել, այս հատվածում էլ մեկնաբանություն գրել, եթե կցանկանաք: Դե ոնց չցանկանաս մեկնաբանել էսօրվա իրավիճակը, ասում եմ՝ որտե՞ղ: Ցույց տվեց 3 տողանի մի հատված: Շատ լավ, ասացի ու սկսեցի մտածել, թե 3 տողում ինչպես եմ տեղավորելու ողջ վերաբերմունքս էս օրով պլյոնկայի հետևից ընկնելու գաղափարի շուրջ: Էս պարեկը տեսավ՝ մտածում եմ, մեկ էլ թե բա. «Ներեցեք, իսկ ի՞նչ եք ուզում գրել»: Դե, ասում եմ, ուզում եմ գրել, որ Նիկոլ Փաշինյանը ֆենոմենալ բ^զի տղայա, որը հաջողացնում ա երկիրը հանձնելու հետ համատեղ ձեզ զբաղեցնել էս հիմարությամբ, ինձ էլ՝ տուգանել: Էս պարեկի գույնը փախավ: Ասում ա՝ խնդրում եմ նման բաներ չգրել, թե չէ ստիպված կլինեմ տանել ձեզ բաժին (լօլ): Յա, ասում եմ, լո՞ւրջ, կակ ռազ ահագին ժամանակ ա չեմ եղել, արի իրար հետ գնանք, ի՞նչ դրա համար անհրաժեշտ բացի Նիկոլի բ^զիտղության արձանագրումից: Էս մեր ընկերը շփոթված նայում ա մեքենայի մեջ, տեսնում ա Հասմիկն ա նստած, մեկ էլ թե բա, ախր ընտանիքի հետ եք, էդ ինչ եք ասում: Է հա, ասում եմ, իմ ընտանիքը քաջատեղյակ ա, որ Նիկոլը բ^զի տղայա, ումի՞ց պիտի թաքցնեմ: Էս պահին երևի մեր ընկերը հասկացավ, որ ծանր դեպք եմ, ուրիշ կողմից մտավ, բա խնդրում եմ էլի, ես եմ խնդիր ունենալու, եթե տենց բաներ գրեք, պետք չի էլի: Դե, ասում եմ, ուրեմն չեմ ստորագրելու ոչ մի բան, քանի որ հենց գրիչը վերցնեմ՝ ավտոմատ ձեռքս գրելու ա Նիկոլի ով լինելու մասին: Աղբյուրը` Վազգեն Սաղաթելյան |

«Մայրաքաղաքում 7 բալանոց խցանում է». Սոնա Աղեկյան
18310.07.2026, 16:54
«Նոր խնդիր է ի հայտ եկել». Հակոբ Կարապետյան (տեսանյութ)
25709.07.2026, 21:54
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները դարձել են փոխադարձաբար ճանաչելի
19807.07.2026, 19:18
«Երևանի քաղաքապետարանը գիտական արժեքավոր գյուտ է արել». Սուրեն Սահակյան
19707.07.2026, 16:48
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխությունները (տեսանյութ)
22906.07.2026, 19:48
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
20729.06.2026, 16:54
