Տարօրինակ պատմություններ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տնօրեն Կարեն Մելիք-Թանգյանի անվան շուրջ
![]() Վերջին ամիսներին համացանցում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ՀՀ Պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի, այժմ արդեն նախկին տնօրեն Կարեն Մելիք-Թանգյանը «... ճնշումներ է գործադրում որոշ աշխատակիցների նկամամբ, առանց հիմնավորումների ազատել է աշխատակիցներից երկուսին (Ա․ Խաչատրյան, Լ․ Անտոնյան), ինչպես նաև, թանգարանի պետական միջոցների հաշվին գնումներ է կատարել ընկերություններից, որոնք փոխկապակցված են իր և իր ընտանիքի անդամների հետ (այդ թվում գրասենյակային, տպագրական և այլն): Ընդ որում, այս միջադեպերի վերաբերյալ թանգարանի աշխատակիցները բազմիցս դիմել են վերադաս՝ ՊՆ աշխատակազմին, որի արդյունքում Կարեն Մելիք-Թանգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Վերոնշյալ տեղեկատվությունների մասին մանրամասներ ստանալու նպատակով խմբագրությունը գրավոր հարցումով դիմել է «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տնօրինությանը։ Թանգարանի ներկայիս տնօրեն Վ․ Հակոբյանը պարզաբանել է, որ՝ «․․․Կարեն Մելիք-Թանգյանի պաշտոնավարման ընթացքում կատարված գնումների, հաշիվ-ապրանքագրերի պատճենները և ընկերությունների անունները տրամադրվել են ՊՆ Ռազմական ոստիկանության Երևանի բաժնին, որտեղ իրականացվում է հետաքննություն, իսկ աշխատանքից ազատված Ա․ Խաչատրյանն ու Լ․ Անտոնյանը կրկին վերականգնվել են իրենց աշխատանքին»։ (նամակի պատճեն կցված է ստորև)
![]() |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12

