«Այսօրվա իրավիճակում փորձում ենք արդեն ՀՀ անվտանգության հարցը լուծել». ՀՀ նախագահ
![]() ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում ընթացող մի շարք իրողությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների վերաբերյալ: «Այն, ինչ տեղի ունեցավ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, հենց էդ պատերազմը կանխատեսելի էր դեռևս 1990-1991-ին, երբ սկսեցինք Ադրբեջանի հետ մեր խնդիրները փորձել լուծել պատերազմի միջոցով, շատ տեսանելի էր, որ այդպիսի մի իրավիճակ լինելու է, բայց չէինք ցանկանում առերեսվել այդ խնդրի հետ. ավելի հեշտ էր հայ ժողովրդին ներկայացնել, որ հաղթել ենք 1994-ի պատերազմի ժամանակ... 20 և ավելի տարի, այսպես կոչված, բանակցային գործընթացի մեջ էինք, որի ժամանակ էլի՛ ճշմարտության հետ չէինք ուզում առերեսվել. պարզ էր, որ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի: Այսօրվա իրավիճակում փորձում ենք արդեն նաև ՀՀ անվտանգության հարցը լուծել»,- ասել է ՀՀ նախագահը: |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
158Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
142Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
17117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
14917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
19616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19316.11.2026, 16:54
