«Ապահովել նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության անվտանգությունն ու իրավունքները». Շառլ Միշել
![]() Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումից հետո տված ճեպազրույցում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տեղեկացրեց, որ հաջորդ հանդիպումն Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև նախատեսված է հուլիսին՝ Բրյուսելում։ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Հայաստանի դեպքում՝ 29800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 89600 քառ․ կմ: Սահմանների վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով։ Կոչ եմ անում Ադրբեջանին միջազգային հանրության հետ համատեղ ջանքերով ապահովել նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության անվտանգությունն ու իրավունքները»։ Նա հայտնեց, որ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղության հաստատել։ |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
158Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
142Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
17117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
14917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
19616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19316.11.2026, 16:54
