Զախարովան՝ ՀԱՊԿ-ի հասցեին Փաշինյանի հնչեցրած մեղադրանքների մասին
![]() Պաշտոնական Երևանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քննադատությունը Ռուսաստանում «հակաարդյունավետ» են համարում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատական հայտարարությունները ԵՄ և ՀԱՊԿ առաքելությունների վերաբերյալ։ Ելույթ ունենալով Պրահայի Տրանսատլանտյան հարաբերությունների կենտրոնում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում առկա դժվարությունների մասին։ «Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում դժվարություններ կան: Անցյալ տարի մենք հյուրընկալեցինք ՀԱՊԿ գագաթնաժողովը, բայց, ցավոք, չկարողացանք կոնսենսուսի հասնել կարևոր որոշումների շուրջ։ Եվ մենք հայտարարեցինք մեր դիրքորոշումը, հայտարարեցինք մեր դժգոհությունը կազմակերպությունից»,- ասել էր նա։ Հայաստանի վարչապետի խոսքով՝ ՀԱՊԿ-ը «չի կարողացել կատարել այն պարտավորությունները, որ ունի Հայաստանի նկատմամբ»։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
