«Եռակողմ փաստաթղթերը բացարձակապես անվիճելի են». Պեսկով
![]() Պեսկովն այլընտրանք չի տեսնում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ համաձայնագրերին «Երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի. խմբ.) հետ առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ քայլերի հնարավոր զարգացումը, առաջին հերթին, իհարկե, հնարավոր է այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ միասին: Եռակողմ փաստաթղթերը բացարձակապես անվիճելի են»,- երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ և մասնավորապես՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումները։ Միաժամանակ, ընդգծել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը, «ցանկացած օգնություն, որը կարող է օգնել այս հիմքի վրա կարգավորմանը, կարելի է ողջունել»։ «Բայց մենք նաև գիտենք, որ կան կարգավորման հիմքերը քայքայող տարբեր փորձեր, որոնք ապագայում կարող են արդյունք չտալ: Հուսանք, որ այս դեպքում խոսքն առաջինի մասին է»,- ասել է Պեսկովը։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
