Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 06 հունիսի, 2026 թ.

Սամբիստ Բորիս Շատվերյանը հաղթել է ադրբեջանցուն և շահել բրոնզ

266
Չորեքշաբթի, 19 ապրիլի, 2023 թ., 18:06
Սամբիստ Բորիս Շատվերյանը հաղթել է ադրբեջանցուն և շահել բրոնզ

Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը. մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները երկու բրոնզե մեդալ են նվաճել:
Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում առավելության հասնելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ: Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալին արժանացել է նաև մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Դալլաքյանը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: