Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն Թուրքիայում անցկացվող զորավարժություններին

638
Երկուշաբթի, 17 ապրիլի, 2023 թ., 20:29
Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն Թուրքիայում անցկացվող զորավարժություններին

Կարսում անցկացվող զորավարժություններին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինծառայողներ։ Այս մասին գրում է ադրբեջանական մամուլը:

Թուրք և ադրբեջանցի զինծառայողների համատեղ զորավարժությունների հիմնական նպատակն է ապահովել զորքերի համակարգումը մարտի ընթացքում, կատարելագործել հրամանատարությունն ու վերահսկողությունը, փորձի փոխանակումը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը։