Սուդանում մարտեր են. ռազմական հեղաշրջման փորձ է կատարվում
![]() Սուդանի մայրաքաղաք Խարտումում կրակոցներ և պայթյուններ են լսվում բանակի և արագ աջակցության ուժերի պարագլուխների միջև մի քանի օր տևած դիմակայությունից հետո։ Քաղաքի վրայով թռչում են նաև մարտական ինքնաթիռներ, ամենայն հավանականությամբ՝ դրանք պատկանում են բանակին, գրում է BBC-ն: Բանակը ենթակա է ռազմական կառավարությանը (Ինքնիշխան խորհրդին), որը գլխավորում է գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանը, իսկ Արագ աջակցության ուժերը՝ փոխնախագահ գեներալ Մուհամեդ Համդան Դագալոյին։ Որպես քաղաքացիական կառավարման առաջարկվող անցում՝ արագ աջակցության ուժերը պետք է ինտեգրվեն զինված ուժերին, սակայն գեներալները չեն կարողանում համաձայնության գալ, թե երբ դա պետք է տեղի ունենա, և այս վեճը վերաճել է զինված պայքարի: Reuters-ը հայտնում է, որ կրակոցներ են լսվել Խարտումի կենտրոնում գտնվող բանակի շտաբի մոտ։ Արագ աջակցության ուժերը պնդում էին, որ վերահսկողության տակ են վերցրել մայրաքաղաքի օդանավակայանը և նախագահական պալատը, սակայն այս պահին դա դեռևս չճշտված տեղեկություն է: Բանակն, իր հերթին, պնդում է, որ արագ աջակցության ուժերի կազմավորումները փորձում են գրավել իր շտաբը։ «Արագ աջակցության ուժերի մարտիկները հարձակվել են Խարտումում և Սուդանի այլ շրջաններում գտնվող մի քանի բանակային ճամբարների վրա», - AFP-ի փոխանցմամբ՝ ասել է ռազմական խոսնակ Նաբիլ Աբդալլահը։ Հայտնի է նաև, որ սուդանցի զինվորը ծեծել է BBC-ի արաբական թղթակից Մուհամեդ Օսմանին։ Դա տեղի է ունեցել Օմդուրման քաղաքում, որտեղ ապրում է Օսմանը։ Զինվորականները կանգնեցրել են թղթակցի մեքենան Խարտումի խմբագրություն գնալու ճանապարհին և նրան տարել տեղի բանակի շտաբ։ Այնտեղ զինվորներից մեկը թիկունքից հարվածել է նրա գլխին։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
