Անկարան՝ Թուրքիայում Հայաստանի դեսպանություն բացելու մասին
![]() Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացման հարցն օրակարգում չէ, սակայն Անկարան և Երևանը աշխատում են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ։ Այս մասին A Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Առաջիկայում դա կարող է տեղի չունենալ (Հայաստանի դեսպանատան բացումը), քանի որ նախ պետք է այլ քայլեր ձեռնարկել, մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար, բեռնափոխադրումներ են իրականացվում, փոխադարձ օդային հաղորդակցություն է սկսվել, հայ ավիափոխադրողները կարող են մեր տարածքով թռչել երրորդ երկրներ: Բայց ցամաքային անցակետեր բացելու համար, քաղաքական պայմանների հետ մեկտեղ, մենք նախ պետք է ճանապարհներ պատրաստենք, վերականգնենք կամուրջը: Եվ մենք արդեն ունենք կամուրջի կառուցման պայմանավորվածություններ»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ ենթադրվում է, որ ցամաքային սահմանային անցակետը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
