Թուրքիա տանող ճանապարհները կնորոգվեն. Հայաստանին 4.25 միլիոն եվրո է տրվել
![]() 2019 թվականին Հայաստանի կառավարությունը դրամաշնորհային համաձայնագիր էր կնքել Եվրոպական ներդրումային բանկի հետ։ Ըստ այդ համաձայնագրի, Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանի Կառավարությանն է հատկացնելու 4.25 միլիոն եվրո՝ «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման» ծրագրի իրականացման համար։ Ըստ ՀՀ Կառավարության ստանձնած պարտավորության՝ 4.25 մլն եվրոյով պետք է Հայաստանում նվազեցվեն ճանապարհային տրանսպորտի հետ կապված պատահարները, վնասվածքների և մահվան ելքով դեպքերի ցուցանիշները։ Պետք է իրականացվեն նաև ճանապարհային անվտանգությունն ապահովող այլ միջոցառումներ, գրում է 168-ը։ Դրամաշնորհային ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացվելու են հետևյալ բաղադրիչներով. Հ-8 հանրապետական ճանապարհի և Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի հետ սահման միջպետական ճանապարհի վրա նախանշված 9 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ, Մ-2 և Մ-4 միջպետական ճանապարհների վրա նախանշված 9 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ։ Մ-3, Հ-30, Հ-63 և Հ-69 միջպետական և հանրապետական ճանապարհների վրա նախանշված 5 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ Մ-2, Մ-3, Մ-4, Մ-11, Մ-12, Մ-16, Հ-8, Հ-53 միջպետական ճանապարհների վրա նախանշված 23 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ Մ-6, Մ-5 միջպետական և Հ-8 հանրապետական նշանակության ճանապարհների վրա ճանապարհային անվտանգության իրազեկման գովազդային վահանակների տեղադրում, Նշենք, որ դրամաշնորհային համաձայնագրի վերջնաժամկետը 2023թ. դեկտեմբերի 21-ն է։ |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
