Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ.

Լավրովը ժամանել է Անկարա. բանակցությունների թեման Սիրիան և Ուկրաինան են

582
Հինգշաբթի, 06 ապրիլի, 2023 թ., 20:42
Լավրովը ժամանել է Անկարա. բանակցությունների թեման Սիրիան և Ուկրաինան են

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք, որտեղ բանակցություններ կվարի իշխանությունների հետ, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։
Այցի ընթացքում ապրիլի 6-7-ը ռուս նախարարը կհանդիպի իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, ում հետ կքննարկեն երկկողմ համագործակցության, էներգետիկայի և զբոսաշրջության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Անդրկովկասում տիրող իրավիճակը, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վերականգնումը և Մերձավոր Արևելքը: Նախարարները մտքեր կփոխանակեն նաև ուկրաինական ճգնաժամի իրավիճակի և դրա խաղաղ կարգավորման շուրջ, կքննարկեն հացահատիկի գործարքը, որը երկարաձգվել է մարտի կեսերին 60 օրով:
Նախարարների ուշադրության կենտրոնում կլինի նաև Մոսկվայում մեկնարկած սիրիա-թուրքական հարաբերությունների կարգավորումը: