ՄԱԿ-ը հայտնել է Ուկրաինայում ռուսական հարձակումից ի վեր սպանված երեխաների թիվը
![]() ՄԱԿ-ը հաստատել է առնվազն 501 երեխայի մահը Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր, ասել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը: «Սրանք միայն այն դեպքերն են, որոնք կարողացել է հաստատել ՄԱԿ-ը: Իրական թիվը, հավանաբար, շատ ավելի մեծ է, իսկ տուժած ընտանիքների կորուստներն աներևակայելի են»,- գրել է նա Twitter-ում: «Յուրաքանչյուր երեխա, որտեղ էլ որ նա ապրի, արժանի է մեծանալու խաղաղ միջավայրում: Ոչ մի երեխա չպետք է ապրի բռնությամբ և վախով պատված մանկություն»,- ասել է Ռասելը: Մինչդեռ, ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազության, 2023 թվականի ապրիլի 3-ի դրությամբ ռուսական ագրեսիայի հետևանքով զոհվել է 467 երեխա, ևս 944 երեխա տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։ «Այս թվերը վերջնական չեն: Շարունակվում են աշխատանքները պատերազմի վայրերում, ժամանակավորապես օկուպացված և ազատագրված տարածքներում դրանք հաստատելու ուղղությամբ», - հստակեցրել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
