ԱՄՆ-ում տորնադոն տասնյակ մարդկանց կյանք է խլել, ամբողջությամբ ավերվել է Ռոլինգ Ֆորք քաղաքը
![]() Առնվազն 23 մարդ է մահացել ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում տեղի ունեցած տորնադոյի պատճառով։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների կառավարման պետական դեպարտամենտը։ «Մենք կարող ենք հաստատել, որ 23 մարդ մահացել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են»,- ասվում է ղեկավարության թվիթերյան էջում։ Նրանք նաև հավելել են, որ 4 մարդ անհետ կորել է։ Զոհերի թիվը կարող է աճել։ Տորնադոյի մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են տեղական ժամանակով 20:50-ին (Երևանի ժամանակով 05:50-ին): Սիլվեր Սիթի քաղաքի մերձակա տարածքից տարերքները տեղափոխվել են նահանգի հյուսիս-արևմտյան մաս՝ ճանապարհին թողնելով ավերածություններ՝ ավելի քան 160 կիլոմետր երկարությամբ։ Բնական աղետի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերվել է Ռոլինգ Ֆորք քաղաքը։ Արտակարգ ծառայությունները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում, փլատակներից հաջողվել է փրկել 7 մարդու։ |

Կայծակի հարվածից 24-ամյա ֆուտբոլիստ է մահացել (տեսանյութ)
13116:23
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևի մարզին. կան զոհեր (լուսանկար)
17910:47
Սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է գլխավոր տնօրենի մարմինը (տեսանյութ)
21509:30
Ռուսաստանը կրկին հարվածել է Millennium շոկոլադի գործարանին
344Երեկ, 23:22
Կամրջի տակ հայտնաբերված տղամարդու մոտ 2 նամակ է եղել
103Երեկ, 11:42
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
150Երեկ, 11:06
