«Ուսանողները չէին ուզում ասել, որ ուղղորդվել էին, և կարելի է եզրակացնել, որ որոշակի մոլորության մեջ են». Դավիթ Գյուրջինյան
![]() Ընդունո՞ւմ եք ուսանողների մտահոգությունները, որ ձեր ընտրությունը եղել է գաղտնի, և ստորագրություններով ընտրված ռեկտորը հնարավորություն չունի բուհ ղեկավարել. «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով հետևյալ հարցին, Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանն ասաց. «Ես ընդունել եմ այդ ուսանողներին, երկարատև հետաքրքիր զրույց եղավ: Ես ահագին բան պարզաբանեցի, բացատրեցի, հավաստիացրեցի, իմ դիրքորոշումները ներկայացրեցի: Ի դեպ, երիտասարդներից մեկը Բրյուսովի շրջանավարտ է, ոչ ուսանող: Հազարավորներից այստեղ մի քանիսն են, որոնք չէին ուզում ասել, որ ուղղորդվել էին, և կարելի է եզրակացնել, որ որոշակի մոլորության մեջ են: Ուսանողին թվում է, որ այդ ժամանակավոր խորհուրդը պիտի գնար, իրեն հարցներ, թե ինչ որոշում է կայացնում»: Շարունակելով խոսքը՝ Գյուրջինյանն ասաց. «Այդ խորհուրդը գաղտագողի չի գործել, դա մի մարմին է երեք հոգուց բաղկացած, որի անդամններն են՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արդարադատության փոխնախարարը և Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Ամեն ինչ արվել է օրինական, բացահայտ»: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
