Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական համալիր կկառուցվի
675
Հինգշաբթի, 02 մարտի, 2023 թ., 15:12
![]() Կառավարությունն այսօր հաստատել է «Արագած» ներդրումային ծրագիրը, որը նախատեսում է Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական համալիրի ստեղծում: «Նախագծով 4400 հա տարածքի վրա ստեղծվելու է, կարելի է ասել, նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, նրանց կից հյուրատներ: Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որ գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն: Կառուցվելու է նաև լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղիների գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով և այլն: Կառուցվելու է 25 հազար 260 քմ ճանապարհ և 104 հազար 920 քմ բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ: Ընդհանուր ներդրումային ծավալը կազմելու է 190 մլն դոլար»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
158Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
142Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
17117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
14917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
19616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19316.11.2026, 16:54
