Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար
![]() Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի է Արթիկ-Գեղանիստ ավտոճանապարհը։ Սպիտակի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ծաղկաձորի, Ապարանի, Թալինի, Արագածի, Գյումրիի, Անիի, Արթիկի և Դիլիջանի, Բերդի, Ջերմուկի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Ապարանի և Արագածի տարածաշրջաններում բուք է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ |

Վերին Լարսը կրկին փակվել է ձնահոսքի վտանգի պատճառով
161Երեկ, 22:12
Թթուջուր-Նավուր ճանապարհը դժվարանցանելի է. իրավիճակը ճանապարհներին
135Երեկ, 21:06
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
19205.01.2026, 19:54
Վրաստանից Հայաստան տանող ճանապարհին 5 կմ-անոց խցանում է (տեսանյութ)
21904.01.2026, 15:12
Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
21003.01.2026, 21:54
Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
21403.01.2026, 21:06
