Իսրայելն ու ԱՄԷ-ն համատեղ մշակել են անօդաչու ռազմանավ
![]() Իսրայելական Aviation Industry (IAI) կոնցեռնը և Abu Dhabi Shipbuilding Company (ADSB)՝ Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ձեռնարկությունը Աբու Դաբիում NAVDEX ծովային զենքի ցուցահանդեսում ներկայացրել են առաջին համատեղ մշակումը, հայտնում է IsraelDefence-ը։ Սա 17 մետրանոց անօդաչու պարեկային նավ է, որը կարող է կատարել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական առաջադրանքներ։ Նավը կարող է կառավարվել հեռակա կարգով կամ նույնիսկ գործել առանց մարդու միջամտության՝ ըստ կանխորոշված ալգորիթմների՝ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների կիրառմամբ: Նախագծի իրականացման ընթացքում ADSB-ն զբաղվում էր նավի նախագծմամբ, իսկ իսրայելական կոնցեռնը պատասխանատու էր էլեկտրոնիկայի, ռադիոտեղորոշիչ համակարգերի, կառավարման համակարգերի և ծրագրային ապահովման համալրման համար։ Նման նավերը կարող են օգտագործվել ծովային պարեկության համար, նրանք ի վիճակի են հայտնաբերել տարբեր սպառնալիքներ, այդ թվում՝ ծովային ականներ և սուզանավեր, հավաքել հետախուզական տեղեկատվություն և հագեցած են հեռակառավարվող գնդացիրներով։ Քաղաքացիական հատվածում այն կարող է օգտագործվել տարբեր խնդիրների համար՝ ջրի աղտոտվածության մոնիթորինգ, փրկարարական աշխատանքներ, հրդեհաշիջում և այլն:
![]() |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30

