Լուկաշենկոն հայտարարել է Իրան հնարավոր այցի մասին
788
Կիրակի, 12 փետրվարի, 2023 թ., 23:36
![]() Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր անունից և բելառուս ժողովրդի անունից շնորհավորել է իր իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիին՝ Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի կապակցությամբ։ Իր շնորհավորանքում Բելառուսի ղեկավարը նշել է, որ Իրանը շատ կարևոր դեր է խաղում աշխարհում և ցուցադրում է տնտեսական զարգացման դինամիկան, ինչպես նաև բարգավաճման աճը։ Բելառուսը բոլոր ժամանակներում մոտ է եղել Իրանին, հավատարիմ է մնացել բարեկամությանը և հավասար երկխոսությանը և պատասխանատու է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համար, նշել է Լուկաշենկոն։ «Անհամբեր սպասում եմ մոտ ապագայում Թեհրան այցելությանը, որի ընթացքում կքննարկենք երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերը»,- ասել է Բելառուսի նախագահը։ |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
17420.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
16520.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
18217.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
16017.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
20116.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19816.11.2026, 16:54
