«Դուռը փակ չի եղել. 14 զինծառայողների մարմինները հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում». դատախազություն
![]() ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ կցելով տեսանյութ. «Զինվորական դատախազությունն անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված կացարանում տեղի ունեցած դեպքի շուրջ հանրային տիրույթում առկա մտահոգություններին և ներկայացրել քրեական վարույթում առկա փաստական տվյալները: Դեպքի ընթացքում ննջարանի դուռը փակ չի եղել. Դեպքի պահին տան ննջարանի դռան փակված լինել/չլինելու հանգամանքը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննության առարկա է դարձել: Հարցաքննությունների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ հրդեհի բռնկման ժամանակ տան ննջարանում/զորանոցում գտնվող 17 զինծառայողներից մահացած 14-ի մարմինները հայտնաբերվել են այդ սենյակի տարբեր հատվածներում, իսկ մեկ զինծառայողինը՝ կացարանի նախասրահում, որտեղ տեղադրված է եղել վառարանը, ինչն առերևույթ նշանակում է, որ այդ զինծառայողը կարողացել է ննջարանից դուրս գալ: 14 զինծառայողների մարմինները հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում. Քրեական վարույթում առկա փաստական տվյալների համաձայն՝ 14 զինծառայողների մարմինները հայտնաբերվել են ոչ թե բացառապես մահճակալների վրա, այլ ննջարանի տարբեր հատվածներում: Միաժամանակ, ՆԳՆ փրկարար ծառայության համապատասխան աշխատակիցը, ով հանրային առաջին հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ մահացած 15 զինծառայողներից 14-ի մարմինը հայտնաբերվել են մահճակալին պառկած, հարցաքննվել է նախաքննական մարմնի կողմից: Նա ցուցմունքով հերքել է այդ հանգամանքը և հայտնել, որ դեպքի վայրում անձամբ չի գտնվել, տեղում հրդեհաշիջման աշխատանքներն իրականացրած աշխատակիցների կողմից իրեն բանավոր փոխանցված տեղեկությունը սխալ է ընկալել, ինչպես նաև տվյալ դեպքի հասարակական հնչեղության պատճառով գտնվել է հուզված վիճակում, ինչով պայմանավորված սխալ տեղեկություն է հայտնել հաղորդման ընթացքում: Դեպքի օրը տրանսպորտային միջոցների մեկնարկիչները գործի գցելու նպատակով ստորաբաժանմանը հատկացված ավտոբենզինով լցված տասը հատ հինգ լիտրանոց պլաստմասե տարա է հայտնաբերվել. Քրեական վարույթի նախաքննությամբ ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ տրանսպորտային միջոցների մեկնարկիչները գործի գցելու նպատակով ստորաբաժանմանը 2023 թվականի հունվարի կեսերին հատկացվել է 80 լիտր ավտոբենզին՝ լցված 5 լիտրանոց պլաստմասե տարաների մեջ, որոնք պահվել են կացարանի հարակից տարածքում բացազատված ավտոհավաքակայանում: Դեպքի օրը՝ նախքան հրդեհը, նշված վայրում փաստացի մնացել է ավտոբենզինով լցված տասը հատ հինգ լիտրանոց պլաստմասե տարա: Դրանցից ինը հրդեհից հետո դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են. բացակայել է 1 հատ տարա, որն ըստ վարույթում առկա փաստական տվյալների՝ օգտագործվել է սպայի կողմից կացարանի նախասրահում տեղադրված վառարանը վառելու համար: Ինչո՞ւ չեն այրվել աթոռն ու գազօջախը: Դեպքի վայրում, մասնավորապես՝ տան հարևանությամբ հայտնաբերված աթոռի և գազօջախի շուրջ նույնպես քննություն է կատարվել և գործում առկա նախնական տվյալների համաձայն՝ դեռևս 2021 թվականի մայիսին, երբ տվյալ ստորաբաժանումը տեղակայվել է այդ տանը, նախասրահում տեղադրված է եղել գազօջախ, իսկ տունը գազաֆիկացված չի եղել, ուստի անձնակազմը այն դուրս է բերել և դրել տան հարևանությամբ, որպեսզի իրենց չխանգարի: Ինչ վերաբերում է աթոռին, ապա այն նույնպես դրված է եղել դրսում՝ գազօջախի հարևանությամբ և օգտագործվել է որպես հենարան, որի վրա կանգնելով կատարել են ծխատար խողովակի մաքրման աշխատանքներ»: Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
