«Տավուշի փոքր դպրոցներում ուսուցիչների աշխատավարձը հավաքարարի ռոճիկից քիչ է». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նվազագույնը սահմանված է 75 հազար դրամ, սակայն հանրախանութներում և դպրոցներում՝ խղճուկ աշխատավարձեր: 2023 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացվել, 68,000 ՀՀ դրամից դարձել է 75,000 ՀՀ դրամ: Կառավարության այս որոշումը էական ազդեցություն չի ունեցել։ Տավուշի մարզում մեծ խանութներում աշխատողներ կան, ովքեր օրական աշխատում են 10-12 ժամ, նույնիսկ շաբաթ օրերը, սակայն վարձատրվում են 50-60 հազար դրամի չափով։ Նրանց մի մասը որպես աշխատողներ ձևակերպված չեն, նրանց համար գործատուն պետական բյուջե սոցիալական վճար չի մուծում։ Տավուշի մարզի փոքր դպրոցներում ուսուցիչներ են աշխատում, ովքեր դրույքից պակաս դասաժամ ունենալով՝ ստանում են մոտ 60 հազար դրամ աշխատավարձ, ինչն ավելի քիչ է, քան նույն դպրոցի հավաքարարի ռոճիկը»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
