«Ուզում եմ հիշել Արագածոտնի մարզում տեղի ունեցած մի հրեշավոր դեպքի մասին». վարչապետ
![]() Ինչպես հայտնել էինք, այսօր տրվել է Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը, որին ներկա է եղել նաև վարչապետը: Իր ելույթում Փաշինյանն ընդգծել է, որ Պարեկային ծառայության և, ընդհանրապես, ամեն նոր կառույցի հետ պետք է բերել նոր մտածողություն: «Ուզում եմ հիշել Արագածոտնի մարզում նախորդ տարի տեղի ունեցած մի հրեշավոր դեպքի մասին, երբ 4 անչափահասներով, վարորդը ևս անչափահաս էր, մեքենայով մայրուղի դուրս գալով, զոհվել էին: Նման դեպք ՀՀ ցանկացած քաղաքացու հետ կարող է տեղի ունենալ և սա մտածողության խնդիր է, որովհետև ՀՀ քաղաքացիների մի զգալի մասը հենց այդպես էլ մեքենա վարել է սովորում. տներում, ծնողների, բարեկամների մեքենաներով՝ բակում, հետո՝ մի փոքր այն կողմ, հետո՝ նույնիսկ մայրուղի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պարեկային ոստիկանությանն այսօր ծառայության են ուղարկում հրամանով՝ խստորեն հետևել իրավակարգին, օրենքին: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
