Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է՝ ինչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը

572
Երկուշաբթի, 16 հունվարի, 2023 թ., 18:48
Հայտնի է՝ ինչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցը, հայտնում է Կրեմլի կայքը։
«Թուրքական կողմի նախաձեռնությամբ և հաշվի առնելով Անկարայում վերջին շփումները, Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարները կբարձրացնեն գերիների, առաջին հերթին վիրավորների փոխանակման հարցը»,- ասվում է զեկույցում։
Պուտինն ասել է, որ Կիևը խաղադրույք է կատարել ռազմական գործողությունների սրման վրա, իսկ Արևմուտքը մեծացնում է զենքի մատակարարումը։
Նախագահները քննարկել են նաև հացահատիկի գործարքը և էներգետիկայի ոլորտում համագործակցությունը։
Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լյուբինեցը հայտարարել էր, որ Թուրքիան առաջարկում է իր տարածքում մարդասիրական միջանցք ստեղծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Նրա խոսքով, միջանցքով կարող էին գերիներին Ռուսաստանից Թուրքիա ուղարկել։ Սակայն սա դեռ միայն գաղափար է, քննարկվում է։