ՊՎԾ-ն ստուգում է բոլոր կառույցներն ու մեքենաները. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ստուգում է բոլոր պետական կառույցներին և պաշտոնյաներին կցված ավտոմեքենաները: ՊՎԾ-ն կասկածներ ունի, որ միգուցե պաշտոնյաների մեքենաների խլացուցիչները կամ բոլորին հայտնի «каталозатор»-ները գողացել են ու վաճառել, գումար աշխատել: Այս տարվա նոյեմբերի 28-ին ՊՎԾ-ն պաշտոնապես հայտարարեց, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում ստացվել են տվյալներ, որ ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիտիկ չեզոքացուցիչների (каталозатор) թանկարժեք մետաղներ պարունակող կերամիկական թափոնների արտահանման, ինչպես նաև այդ գործընթացում և թափոնների առուվաճառքի ոլորտում առկա են խնդիրներ, ինչի կապակցությամբ նախաձեռնվել ու իրականացվել են վերահսկողական գործառույթներ: Ըստ ՊՎԾ-ի՝ արձանագրվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
