«Արցախին միայնակ թողնելը նշանակում է Արցախի բնակչությանը ենթարկել ֆիզիկական ոչնչացման». Արայիկ Հարությունյան
![]() -Արդյոք մտավախություն ունեք, որ պատմությունը կրրկնվում է: Անցյալում հայ ժողովուրդը եղել է ցեղասպանության զոհ: Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչը խոսել է այդ տարածքում Արցախի հայերի էթնիկ զտման մասին: Արդյո՞ք դրանում է կայանում ձեր բացարձակ երկյուղը,- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հարց է հղել «Ֆրանս24»-ի լրագրողը: -Գիտե՞ք, այդ բառը չեմ ուզում արտաբերել: Չեմ ուզում ասել, որ վախենում ենք: Եթե վախենայինք, ապա չէինք շարունակի ապրել Արցախում: Բայց դա իսկապես մեծամասնության մտավախությունն է: Մենք գիտակցում ենք, որ գտնվում ենք էթնիկ զտման, նոր ցեղասպանության եզրին, որի մասին հրապարակային հայտարարվում է Ադրբեջանի կողմից: Անշուշտ, մտավախություն ունենք, մենք շատ ենք խոսել դրա մասին մեր այցի ժամանակ: Այդ թվում՝ Ֆրանսիայի խորհրդարանում: Սա կարևոր ուղերձներից մեկն է, որ ես պետք է թողնեմ այստեղ և ամենուր, որտեղ էլ լինեմ, բոլոր միջազգային հարթակներում՝ ՄԱԿ-ում «Եվրոխորհրդարանում, Եվրոպական խորհրդում և այլուր: Մենք պետք է այս խնդրի մասին բարձրաձայնենք: Մենք իսկապես նոր Ցեղասպանության վտանգի առջև ենք: Արցախին միայնակ թողնելը, դժբախտաբար, նշանակում է Արցախի բնակչությանը ենթարկել ֆիզիկական ոչնչացման: Բնակաբար, մենք չենք կարող թողնել մեր հայրենիքը: Հազարամյակներ ի վեր մենք այդտեղ ապրում ենք և կշարունակենք ապրել,- պատասխանել է Հարությունյանը: |
«Հաց բերող»-ը հեռախոսով քննչական մարմնին հայտնել է, որ չի ցանկանում ներկայանալ»․ Վարդապետյան (տեսանյութ)
1514:12«Արդյո՞ք նույն առոգանությամբ կկարողանա պատասխանել լրագրողների հարցերի». Փայլակ Ֆահրադյան
2514:00«Ձենդ կտրիʹ, թող խոսամ». Հովիկ Աղազարյանը՝ լրագրողին (տեսանյութ)
2413:48«Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցել». Արսեն Բաբայան
2213:36«Իսկ ո՞վ է եղել պատվիրատուն»․ Թորոսյանը՝ դատախազին (տեսանյութ)
3413:30Թուրքիան հրաժարվել է Կիպրոսի օգնությունից
4513:10