1.5 տարեկան երեխան ընկել է էլեկտրական սալօջախի վրա
![]() Շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 1.5 տարեկան երեխա՝ դեմքի շրջանում ստացած այրվածքներով: Այս մասին հայտնում են ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում: Ըստ ծնողների պատմածի՝ երեխան այրվածքը ստացել է տանը՝ էլեկտրական սալօջախի վրա պատահաբար ընկնելու հետևանքով: Երեխային բուժող բժիշկ, մանկական վնասվածքաբան Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ փոքրիկի մոտ առկա են 3-րդ աստիճանի այրվածքային վերքեր, նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, վիճակը բավարար է: Մեկ անգամ եւս կոչ ենք անում տարվա հատկապես այս եղանակին խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Էլեկտրական սալօջախները, տաքացուցիչները, թեյնիկներն ու նմանատիպ վտանգավոր իրերը հնարավորինս հեռու պահել երեխաներից, ցուցաբերել մաքսիմալ զգոնություն ու զգուշավորություն, հատկապես, երբ տանը կան մանկահասակ երեխաներ: |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
10412.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
11911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14911.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
15011.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8111.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10909.02.2026, 14:36
