«Հարցրե՞լ եք ձեր գործընկերներին՝ 30 տարի սխա՞լ ենք ապրել»․ Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, որ՝ ««Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող տերմինաբանությունն առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է ՀՀ խաղաղության օրակարգի առաջխաղացմանը», արձագանքել է․ «30 տարի էնքան եք ասել․․․ պատերազմը սկսելու մեղքը բարդում եք 30 տարվա սխալ ձևակերպումների վրա․ երբ այս բովանդակությամբ ելույթ եք ունենում, ես դահլիճին դիմեմ, արդյո՞ք հարցրել եք օրինակ՝ Շիրակ Թորոսյանին, որ երեք գումարում ԱԺ պատգամավոր է եղել, սխալ տերմինոլոգիա՞ է օգտագործել 30 տարի, արդյո՞ք հարցրել եք 95-99 թթ․ պատգամավոր, դրանից առաջ էլ տարբեր պաշտոնների եղած Քոչարյան Անդրանիկին, որ սխալ տերմինալոգիաներով պատերազմ է բերել, պարոն Խաչատուր Սուքիասյանին, Վիգեն Խաչատրյանին, Հովիկ Աղազարյանին, որոնք Ռուբեն Ռուբինյանի հոր հետ միասին այս խորհրդարանում 92-ին քվեարկել են հատուկ որոշման օգտին, ըստ որի՝ ՀՀ որևէ պաշտոնյա չի կարող բանաձև ընդունել, որտեղ Արցախը լինում է Ադրբեջանի կազմում։ Արդյո՞ք հարցրել եք Գագիկ Մելքոնյանին, որը եղել է երկրապահ։ Մի հատ իրանց էլ հարցրեք՝ երեսուն տարի սխալ ենք ապրե՞լ, թե՞ երեսուն տարվանից հետո ավեր բերեցին մեր երկրի գլխին»։ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24