Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան

809
Հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2022 թ., 14:04
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան

Կովկասյան բանակ­ցու­թյունների գծով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան․ հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։