Միրզոյանը չեխ գործընկերոջ հետ հանդիպմանը շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի անվերապահ դուրսբերման հրամայականը
![]() Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերաբար անցկացվող խորհրդակցությունների կապակցությամբ, քաղաքական երկխոսության ակտիվացման առումով կարևորել բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը: Նախարար Միրզոյանն իր չեխ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները: Անդրադառնալով սեպտեմբեր 13-14 Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ դուրսբերման հրամայականը: Ընդգծվել է Ադրբեջանի կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման և ոչ կառուցողական մոտեցումների անընդունելիությունը։ Արարատ Միրզոյանը և Յան Լիպավսկին մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԵՄ առաքելության գործունեության դերը կայունության ապահովման համատեքստում։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
