90 բուժաշխատողներ Ավանեսյանի որոշման արդյունքում կմնան անգործ․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «90 բուժաշխատողներ Ավանեսյանի որոշման արդյունքում կմնան անգործ: «Հիմնարկն ունի մոտ 100 աշխատող, բայց կարող է՝ 10-ը միայն աշխատեն, մնացածի ճակատագիրն անհայտ է: «Մեզ ծանուցել են, որ հիմնարկը հունվարի 1-ից տեղափոխվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ մի հարկում պիտի տեղավորվենք բոլորով: Ինչն է խնդիրը, որ մեզ՝ հասարակ աշխատողներիս, գործազուրկ են դարձնում». այս մասին վրդովված ասացին «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» մի խումբ բուժաշխատողներ: Ավելի վաղ գրել էինք, որ «ՀՀ Առողջապահության նախարարությունը 2022 թվականի ապրիլի 7-ի Կառավարության որոշման համաձայն՝ միաձուլվել են երկու անհամատեղելի կառույցներ՝ «Մաշկաբանության ազգային կենտրոն» և «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ները՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ: Ավելին՝ տեղեկացել էինք, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքը տրամադրել Պետական առողջապահության գործակալությանը (ՊԱԳ)-ին, որպեսզի նախարարի սրտի ֆինանսիստը՝ Ահարոն Բարսեղյանը, լավ պայմաններում աշխատի: Իսկ Այրվածքաբանության ազգային կենտրոնը նախատեսվում է տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ տեղավորելով ընդամենը մի հարկում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
10412.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
11911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14911.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
15011.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8111.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10909.02.2026, 14:36
