Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար
![]() Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Արտյոմի Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին: Պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին»Ա նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝ 1) առողջապահության նախարար. 2) արդարադատության նախարար. 3) արտաքին գործերի նախարար. 4) գյուղատնտեսության նախարար. 5) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար. 6) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար. 7) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար. 8) քաղաքաշինության նախարար. 9) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝ · պետական վերահսկողական ծառայության պետի, · կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի, · նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի, · պետական եկամուտների կոմիտեի նախագահի, · պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի, · ջրային կոմիտեի նախագահի: |

Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (տեսանյութ)
11716:12
Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
12015:36
Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
14014:30
Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Գերմանիա է ժամանել
163Երեկ, 22:30
Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ Սև բերդ ամրոցի օտարման գործով
133Երեկ, 15:18
«Օնիրա քլաբ»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն (տեսանյութ)
111Երեկ, 12:12
