Զախարովան մանրամասնել է, թե ինչ կլինի Հայաստանի ու Ադրբեջանի հետ, եթե ռուսները հեռանան
![]() Հարավային Կովկասից ռուս խաղաղապահների դուրսբերմանը հասնելու Արևմուտքի փորձերն ուղղված են տարածաշրջանի ապակայունացմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Զախարովայի խոսքով՝ այժմ «չհիմնավորված մեղադրանքներ են շրջանառվում, թե իբր Մոսկվան չի կատարում Հայաստանի հանդեպ իր անվտանգության պարտավորությունները»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության մեջ նշվում է, որ «մեզ չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումները, որտեղ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է փոխանցել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները»: «Արևմուտքի անխոհեմ և լկտի մոտեցումը կարելի է նկատել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առնչությամբ: Հաշվի չեն առնվում ոչ տարածաշրջանային առանձնահատկությունները, ոչ էլ խնդրի առանձնահատուկ զգայունությունը: Վաշինգթոնի և Բրյուսելի իրական նպատակները փոխզիջումային և հավասարակշռված լուծումների զարգացումը չէ, այլ ինքնագովազդում և Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղում»,- ասում է Զախարովան։ «Մեր եռակողմ զարգացումները յուրացվում և խեղաթյուրվում են, Հայաստան են այցելում արևմտյան էմիսարները՝ Եվրոմիության, ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի քողի տակ: Հապճեպ հորինված նախաձեռնություններ են առաջ քաշվում, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ողջ բնակչության շահերը: Սա հղի է հավասարակշռության խախտմամբ, որը ձեռք է բերվել ծանր պայմաններում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա»,- նշում է նա։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
