Երևան`   +34 °C
Այսօր`   Երկուշաբթի, 13 հուլիսի, 2026 թ.

Կոմիտասի պողոտան նոր ճանապարհի շնորհիվ կբեռնաթափվի

2925
Հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2022 թ., 22:54
Կոմիտասի պողոտան նոր ճանապարհի շնորհիվ կբեռնաթափվի

Մամիկոնյանց փողոցը Արամ Խաչատրյան փողոցին կապող նոր ճանապարհահատվածի շինարարությունն ավարտական փուլում է: Այն կշրջանցի ու զգալիորեն կբեռնաթափի Կոմիտասի պողոտան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ճանապարհը կունենա արտաքին լուսավորության ստորգետնյա համակարգ, լուսատուներն էլ կլինեն էներգախնայող լեդ տեսակի: Շինարարության ավարտը նախանշվում է նոյեմբերի երկրորդ կեսին: