Բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք
![]() ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները, շարունակելով հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ իրենց գործունեությունը, համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են պետական դավաճանության հերթական դեպքը: Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային նռնականետորդ Վ.Հ-ն, ծառայության բերումով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, 2021 թվականի նոյեմբերին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից հանդիսացող, պայմանական անունով հանդես եկող անձի հետ և հավաքագրվելով վերջինիս կողմից՝ վարձատրության դիմաց իր բջջային հեռախոսի «Վոթսափ» հավելվածի միջոցով 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում հավաքել և հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել իր զորամասի տեղակայման վայրի, մարտական դիրքերի, դրանցում ծառայության անցկացման կարգի, զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոտեխնիկայի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնց դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններից երեք բանկային փոխանցումներով ստացել է 370 ԱՄՆ դոլար գումար՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ պայմանագրային զինծառայողին ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: |

Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (տեսանյութ)
11716:12
Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
12015:36
Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
14014:30
Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Գերմանիա է ժամանել
163Երեկ, 22:30
Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ Սև բերդ ամրոցի օտարման գործով
133Երեկ, 15:18
«Օնիրա քլաբ»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն (տեսանյութ)
111Երեկ, 12:12
