Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

«Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունեց բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի». Հրաչյա Սարգսյան

964
Ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2022 թ., 10:30
«Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունեց բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի». Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գրում է. «Այսօր Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի։ Բանաձևով Փարիզը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ որակելով ադրբեջանական զինված ուժերի գործողությունները որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։ Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ։
Շնորհակալ ենք մեր գործընկերներին մեր ազգի համար պատմականորեն բարդ այս ժամանակահատվածում մշտապես մեզ սատարելու համար»:

Աղբյուրը`   Հրաչյա Սարգսյան