Պուտինը պատրաստվում է հանդիպել Ալիևի հետ և առաջարկել ևս մեկ եռակողմ գագաթնաժողով
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի Աստանայում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Մոսկվան մտադիր է առաջարկել Բաքվի և Երևանի մասնակցությամբ ևս մեկ եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ Հանդիպումը տեղի կունենա Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների գագաթնաժողովի շրջանակում: «Կարող եմ ասել, որ մենք կառաջարկենք հաջորդ գագաթնաժողովն անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի (վարչապետի) նախագահների մասնակցությամբ, հուսով ենք, որ շատ մոտ ապագայում հնարավոր կլինի պայմանավորվել այս գագաթնաժողովի ժամկետների վերաբերյալ, և այն տեղի կունենա, այն շատ օգտակար և արդյունավետ կլինի»,- Մոսկվայում լրագրողներին ասել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա հիշեցրել է, որ Մոսկվան ակտիվորեն և ամեն կերպ նպաստում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։ «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու և բոլոր խնդիրների լուծման բանալին եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի ակտիվ ջանքերով, մեր նախագահի անձնական միջնորդությամբ»,- ասել է Ուշակովը։ Ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, հավելել է նա, հիմք են հանդիսանում այն բանի համար, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կայունացել են, և այժմ ընթանում է դրանց կարգավորման գործընթացը։ «Իհարկե, մենք տեսնում ենք, որ ոչ տարածաշրջանային խաղացողները փորձում են մտնել այդ գործի մեջ, մասնավորապես՝ Եվրոմիությունն ու ԱՄՆ-ն, բայց նրանք հիմնականում օգտագործում են մեր ձեռքբերումները և, իհարկե, ևս մեկ անգամ կրկնում եմ, հիմնարար պայմանավորվածությունները եղել են. դրանց հասել ենք 2020 և 2021 թվականներին մեր ամենաակտիվ մասնակցությամբ»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Իլհամ Ալիևը, հիշեցրել է Ուշակովը, հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ «Առաջնորդներն արդեն երկկողմանի շփվել են, սակայն պայմանավորվել են ավելի մանրամասն հանդիպում անցկացնել Աստանայում»,- ասել է նա։ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են ակտիվորեն, կառուցողական կերպով, նշել է Ուշակովը, փետրվարին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը դրանք նոր մակարդակի է հասցնում։ «Մենք կարևորում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունները և, իհարկե, պատրաստ կլինենք քննարկել ոչ միայն երկկողմ գործերը, այլև կարծիքներ փոխանակել ադրբեջանա-հայկական հարաբերություններում տիրող իրավիճակի շուրջ»,- ասել է Կրեմլի խոսնակը։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
