Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Քաղաքական մեծամասնությունն անգործության է մատնված Ազգային ժողովում». Գեղամ Մանուկյան

316
Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ., 10:55
«Քաղաքական մեծամասնությունն անգործության է մատնված Ազգային ժողովում». Գեղամ Մանուկյան

«Չի լինում ընդդիմություն՝ իշխող խմբակցությունը ձևի համար որևէ քննարկում չի ծավալում: Քաղաքական մեծամասնությունն ուղղակի անգործության է մատնված Ազգային ժողովում»,- լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Բոլոր այն նիստերին, քառօրյաներին, երբ որ ընդդիմությունը քաղաքական բոյկոտի հայտարարություն է արել, չի մասնակցել, գրեթե քննարկում ԱԺ-ում չի եղել: Սա, ուղղակի, այն սնանկությունը, ճգնաժամը, որ կա Ազգային ժողովում, դրա վառ վկայությունն է»:

Հարցին՝ շարունակելո՞ւ եք չմասնակցել նիստերին, Մանուկյանն ասաց. «Քանի որ այլ որոշում չի եղել, ԱԺ լիագումար նիստերին չենք մասնակցելու, սակայն ընդդիմության պատգամավորները բոլոր գործիքակազմն օգտագործում են միջազգային կառույցներին ներկայացնելով ռազմագերիների հետ կապված տարբեր խնդիրներ»:

«Քաղաքական մեծամասնությունն անգործության է մատնված Ազգային ժողովում»». Գեղամ Մանուկյան