Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները հանդիպել են Նյու Յորքում

1076
Չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ., 19:36
ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները հանդիպել են Նյու Յորքում

ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի համակարգմամբ այսօր տեղի է ունեցել ՄԱԿ ԳԱ շրջանակում ավանդաբար անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ մտքեր են փոխանակել։ Կարևորվել է ՄԱԿ շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Հանդիպման ավարտին ՀՀ արտգործնախարարը ՀԱՊԿ գործընկերներին է ներկայացրել ՀՀ անկախության օրվան նվիրված լուսանկարների ցուցադրությունը։

ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները հանդիպել են Նյու Յորքում