ՊՆ խոսնակը՝ դիրքային հնարավոր կորուստների և զոհվածների անունները չհրապարակելու վերաբերյալ
643
Չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ., 10:24
![]() «Բոլոր տեսակի ճշգրտման աշխատանքներ են իրականացվում՝ և՛ նյութական, և՛ այլ: Կորուստների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում, այդ աշխատանքների լիարժեք ավարտին ՊՆ-ն ամփոփ տեղեկատվություն կտրամադրի»,- «Եռաբլուր» պանթեոնում՝ անդրադառնալով դիրքային հնարավոր կորուստներին, ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը: Ինչ վերաբերում է զոհվածների անունները չհրապարակելուն, նա նշեց. «ՊՆ-ն երբեք չի ասել, որ չի հրապարակելու: Մենք ասել ենք, որ առաջնորդվում ենք միայն ճշգրիտ, անսխալական տեղեկատվությամբ: Բոլոր անվանացուցակները հրապարակվելու են վերջնական ճշգրտումից հետո»: Պն խոսնակը հավելեց, որ առաջնագծում իրադրության փոփոխություն չկա, իսկ շրջափակման մեջ գտնվողն ադրբեջանական ջոկատը դեռ հետ չի քաշվել: |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
158Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
142Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
17117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
14917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
19616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19316.11.2026, 16:54
