Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.

«Ներկայացրել եմ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին». Սուրեն Պապիկյան

661
Ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2022 թ., 09:30
«Ներկայացրել եմ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին». Սուրեն Պապիկյան

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սեպտեմբերի 8-ին Պենտագոնում հանդիպել եմ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ողջ օրակարգը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության, ռազմական բժշկության և մյուս ոլորտներում փոխգործակցության խորացման ուղղությամբ։
Ամերիկյան կողմի խնդրանքով ներկայացրել եմ Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին։
Կողմերը կարևորել են տարածաշրջանային երկարատև խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերը։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության խնդիրներին»:

Աղբյուրը`   Սուրեն Պապիկյան