Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 11 հոկտեմբերի, 2026 թ.

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

861
Երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2022 թ., 09:06
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղեկատվությունը:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը: