Վեդիի միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ․ ՔԿ
![]() Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները եղել են Թուրքիայի քաղաքացիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը: «Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ»,- ասել է Թադևոսյանը: Քննչական կոմիտեն ոստիկանությունից ստացված գործը վարույթ է ընդունել: Ավելի վաղ մամուլում և սոցցանցերում տարածվել էին լուրեր և տեսանյութ, թե թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել հայերի հասցեին, ինչից հետո նրանց և բնակիչների միջև միջադեպ է գրանցվել: ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում միջադեպին անդրադարձել էր նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ նշելով, որ ոստիկանությունը միջադեպի մասին ահազանգ է ստացել, իրականացրել է գործողություններ, իրականացվում է միջադեպի մասնակիցների նույնականացում: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
