Ոստիկանությունը՝ գիշերը Վեդիում թուրքերի մասնակցությամբ միջադեպի մասին
669
Հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2022 թ., 11:24
![]() Օգոստոսի 31-ին՝ ժամը 23:55-ին, ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյան հրապարակում երկու օտարերկրյա քաղաքացի կան մեքենաներով, որոնք կասկածելի են թվում։ Այս մասին 24News-ին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Ավելի վաղ համացանցում և լրատվամիջոցներում տեղեկություններ և տեսանյութ տարածվել, որ Վեդիում ազգությամբ թուրքերը կոնյակ են խմել ու հայհոյել հայերին։ Զարզանդ Գաբրիելյանն ասել է, որ միջադեպի մասով գիշերը մեկնել է օպերատիվ խումբ։ «Նշված անձանց տեղափոխել են ոստիկանության բաժին, ստեղծված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե»,- նշել է նա։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
