Ստեփանակերտ-Գորիս երթևեկությունը՝ նոր ճանապարհով
![]() «ԱրցախԹիՎիՆյուզ»-ը հրապարակել է տեսանյութ, որում ցույց է տալիս, թե ինչպես է իրականացվում Ստեփանակերտ-Գորիս երթևեկությունը նոր ճանապարհով: Հիշեցնենք, որ Բերձորի միջանցքը այսօր՝ 20։00-ից փակ է հայերի համար։ Հայաստան - Արցախ երթուղին կկազմակերպվի ժամանակավոր ճանապարհով, որը շրջանցում է Աղավնո-Բերձորն ու Արցախ տանում Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերով։ Մինչև հաջորդ տարի, երբ պատրաստ կլինի նոր ճանապարհի հայաստանյան հատվածը, որը, հիշեցնենք, պետք է անցնի Կոռնիձորով, ժամանակավորապես գործելու է Արցախի Աղավնո գյուղն ու Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհահատվածը, որն այնուհետեւ միանալու է Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն: Այդ ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատ է: Սա ժամանակավոր լուծում է, մինչեւ կավարտվի հիմնական ճանապարհի շինարարությունը: Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին ադրբեջանցիները մտել են Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր վարչական կենտրոն, Աղավնո եւ Սուս գյուղեր: Բնակիչներին ժամանակ էր տրվել՝ լքել իրենց բնակավայրերը, նրանցից մի քանիսը դուրս գալով, այրել էին իրենց տները։ |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
