«Վճռական ենք աջակցել Երևանին՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում». ՌԴ ԱԳՆ
![]() Այսօր լրանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը, այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը: «Մենք հաջողությամբ առաջ ենք շարժվում՝ համագործակցությունը լրացնելով հստակ բովանդակությամբ և փոխգործակցության արդյունավետությամբ։ Կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարությունների միջև վստահության վրա հիմնված կանոնավոր շփումները, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն լուծել արդիական խնդիրները, այլև համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային հիմնական խնդիրների վերաբերյալ: Մենք վճռական ենք շարունակել առանցքային դաշնակցի դիրքերից աջակցել Երևանին իր պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կայունություն հնարավոր է՝ եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանմամբ: Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման հիմնական գործոնն է: Մենք անկեղծորեն գնահատում ենք մեր բարեկամությունը եղբայրական Հայաստանի հետ և վճռական ենք՝ ամրապնդելու ռուս-հայկական համագործակցությունը՝ հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման»,- մասնավորապես նշված է տեքստում: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
