«Բնակչության զգալի մասը հիվանդ է». Դավիթ Գրիգորյան
Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը․ «ՀԱՄԱՃԱՐԱԿ՝ ԸՍՏ ՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ Բնակչության զգալի մասը հիվանդ է։ Բոլորի մոտ գրեթե նույն ախտանիշներն են. բարձր ջերմություն, կոկորդի ցավ, մարսողական խանգարումներ և այլն։ Հիվանդանում են բոլորը, առանց տարիքային սահմանափակման։ Վարակն էլ տարածվում է կայծակնային արագությամբ։ Մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարությունը կարծես անգամ տեղյակ էլ չի, թե ինչ իրավիճակ է հանրապետությունում։ Կորոնայի ժամանակ հայ-հայ էր ռազմական դրություն էին մտցնում երկրում։ Չնայած՝ ինչո՞ւ հայ-հայ, պարետային ժամ էր գործում ամենուր։ Իսկ հիմա, երբ էս նոր ու անհասակնալի վարակը տարածվում է շռնդալից տեմպերով ու աննկարագրելի ծավալներով՝ ԱՆ-ում նախընտրում եմ չնկատել ոչինչ։ Չկա որևէ նախազգուշացում, որևէ ուղեցույց, որևէ հորդոր անգամ։ Ստացվում է՝ կորոնավիրուսի ժամանակ համաշխարհային թրե՞նդ էր, որ երկիրը փակեցին պինդ-պինդ, իսկ հիմա կարծես բա՞ն էլ չի պատահել։ Մանկահասակ երեխաների ջերմությունը 39-ի է հասնում, բոլորը, մեծ, թե փոքր, ծանր են տանում։ Ծանր չեն տանում մենակ պատասխանատուները։ Սեպտեմբերի 1-ին մնաց 2 օր։ Դպրոցներ, համալսարաններ, մանկապարտեզներ, բոլորը բացվելու են ու էս անտեր վարակը տարածվելու է տասնապատիկ արագ։ Բայց սա հո՞ կորոնավիրուսը չի, ի՞նչ կարիք կա մտահոգվել։ Հերթական մի ապացույց, որ համավարակ լինի, թե համաճարակ՝ ամենը կազմակերպվում է ըստ անհրաժեշտության, որովհետև կա կոնսենսուս, մեջը ԲԱՆ կա։ Իսկ հիմա հանրային առողջությունը, փաստորեն, էդքան էլ էական չի. կհիվանդանաք՝ կանցնի, դիմացեք, ոչինչ։ Հ. Գ. Մարդ եղեք, գոնե կանխարգելման ուղեցույցներ հրապարակեք, հանրային իրազեկում անցկացրեք, մարդկանց զգուշացրեք, թե՞ ԱՀԿ-ն «ցուցումներ» դեռ չի տվել։ Իսկ գուցե արդեն նախապատրաստվում ենք հերթակա՞ն բլեֆին, որի անունն արդեն «կապկի ծաղիկ» է»։ Աղբյուրը` Դավիթ Գրիգորյան |
«Տավուշի հիվանդանոցները լի են թոքաբորբով հիվանդներով». Ոսկան Սարգսյան
120Երեկ, 11:48«ՊՎԾ-ն արձանագրել է, որ պետպատվերով բուժօգնություն ստացողները ֆինանսական նվիրատվություններ են կատարել»․ Անուշ Պողոսյան
18430.01.2025, 10:42«2025-ին սոցփաթեթի շահառուների բժշկական օգնությունը կասեցվա՞ծ է»․ Ծաղիկ Վարդանյան
16025.01.2025, 15:36«Այս բժշկական կենտրոնը հանդիսավոր բացվեց 1 տարի առաջ». Անուշ Պողոսյան (տեսանյութ)
13124.01.2025, 16:42«Աբովյանի ծննդատան տնօրենը հոխորտում է, թե իրեն ոչ ոք չի կարող պատժել, թիկունքում մարզպետն է»․ Նաիրի Հոխիկյան
12522.01.2025, 15:06«Մարզպետները կզրկվեն մարզի հիվանդանոցների կառավարումից»․ Անուշ Պողոսյան
24118.01.2025, 11:00