Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 11 հոկտեմբերի, 2026 թ.

Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ. ԱՀ ՆԳՆ

607
Ուրբաթ, 26 օգոստոսի, 2022 թ., 13:06
Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ. ԱՀ ՆԳՆ

Արցախի ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։
Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները:
ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ՝ կտրամադրի հավելյալ տեղեկություն։