Արցախի խորհրդարանական 5 ուժերի ղեկավարները հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ
![]() Կայացել է ԱՀ խորհրդարանական 5 ուժերի ղեկավարների հանդիպումը ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։ Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներով տարածվել է, որ ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունները դիմել են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ղեկավարությանը՝ հանդիպելու նպատակով։ Հանդիպման շարժառիթը ՀՀ-ում ՌԴ դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի՝ վերջերս արված հայտարարությունն էր, ինչպես նաև օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումն ու անվտանգային հարցերը։ Այսօր՝ օգոստոսի 23-ի առավոտյան, տեղի է ունեցել ԱՀ խորհրդարանական 5 ուժերի ղեկավարների հանդիպումը ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։ Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավար անձնակազմը նշել է, որ օգոստոսյան դեպքերի հետ կապված կատարել են անհրաժեշտ եզրահանգումներ, միաժամանակ վստահեցրել են, որ լրացուցիչ ջանքեր կգործադրեն՝ ապագայում նմանօրինակ խախտումները կանխելու և մեր բնակչության պատշաճ անվտանգությունը ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովը: Աղբյուրը` Արցախի Հանրապետության Ազգային ժողով |

«Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ վերադառնալ օրինականության դաշտ»․ ՀՅԴ ԳՄ
100Երեկ, 13:06
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
97Երեկ, 11:36
Թերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը տուգանվել է
114Երեկ, 11:12
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (տեսանյութ)
13721.07.2026, 16:12
Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
13621.07.2026, 15:36
Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15721.07.2026, 14:30
