Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ուղիղ միացում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքից

429
Ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ., 10:42
Ուղիղ միացում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքից

Օգոստոսի 19-ին, ժամը 08։10-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Փրկարարներն այժմ աշխատում են պայթյունի էպիկենտրոնում:

Հիշեցնենք՝ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1965 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան 1970 թ․, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1988 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆաենբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Համբարձումի Հայրապետյան, ծնված 1951 թ․ և անձը չպարզված մեկ քաղաքացու դի)։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Գագիկ Կառլենի Կարապետյան, ծնված 1959թ․
2․ Վանիկ Խաչիկի Ամիրխանյան, ծնված 1967թ․:

Լուսանկարներ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքից
Լուսանկարներ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքից
Ուղիղ միացում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքից